Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 4-ին այցելել է Ասկերանի շրջան: Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե երկրի ղեկավարը Սարդարաշեն գյուղում հանդիպում է ունեցել համայնքի բնակիչների հետ եւ քննարկել առկա խնդիրներն ու իրականացվելիք ծրագրերը: Հատուկ ուշադրություն է դարձվել ջրամատակարարման բարելավմանը, ենթակառուցվածքների արդիականացմանը եւ զբոսաշրջության զարգացմանը:

Նախագահ Սահակյանը նշել է, որ կարվի հնարավորը գյուղում առկա խնդիրների լուծման ուղղությամբ` միաժամանակ կարեւորելով տեղերում նախաձեռնողականության ակտիվացումը: Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էին ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: