Ամերիկացի կինոդերասան Սթիվեն Սիգալը մտադիր է պայքարել Արիզոնայի նահանգապետի պաշտոնի համար: Այս մասին Հոլիվուդի աստղը հայտարարել է շաբաթ օրը՝ KNXV-TV-ին տված հարցազրույցում՝ ներկայացնելով իր նոր ռեալիթի-շոուն:
Մի շարք էպիզոդների նկարահանումները տեղի են ունեցել Արիզոնայում, իսկ շոուի հաղորդավարն է լինելու նաեւ շերիֆ Ջո Ապրայոն, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
61-ամյա դերասանը նկատել է, որ եթե ինքն, այնուամենայնիվ, որոշի առաջադրել իր թեկնածությունը ու հաղթի, իր համար առաջնային են լինելու ամերիկյան սահմանների պաշտպանության ու նոր աշխատատեղեր ստեղծելու խնդիրները:
Անվտանգության ապահովման մասին Սիգալը լսելով չէ, որ գիտի. նա որպես շերիֆի օգնական է աշխատել սահմանամերձ «ամենաթեժ կետերում»՝ Թեքսասում, Նյու Մեքսիկոյում ու Լուիզիանայում:





























