Իտալիայի արդարադատության նախարարը պահանջել է խստացնել ոչ սթափ վիճակում ավտոտրանսպորտ վարելու համար նախատեսվող պատիժը: Նման հայտարարությունների պատճառը մի շարք ավտոպատահարներն են, որոնք ամանորյա տոների ընթացքում տեղի են ունեցել երկրի տարբեր շրջաններում:

Ներկայումս Իտալիայում գործող երթեւեկության կանոնների համաձայն, արյան մեջ ալկոհոլի թույլատրելի նորման կազմում է 0,5 պրոմիլե: Վարելիս այդ նորման գերազանցելը համարվում է իրավախախտում ու հանգեցնում է վարչական պատասխանատվության՝ սկսած 500 եվրոյից մինչեւ մեկ տարի ազատազրկում, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: