Գերմանիայում նախորդ տարի վիճակախաղով միլիոնատեր է դարձել ընդհանուր առմամբ իննսուն մարդ: Այս մասին ասվում է վիճակախաղային ընկերությունների ու կազմակերպությունների ամփոփիչ հաղորդագրությունում, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Այդ առումով բացարձակ ռեկորդակիր է դարձել Գեսսենի բնակիչը, ով ապրիլին շահել էր 46 մլն եվրո, ինչը վիճակախաղով խոշորագույն շահումն է երկրի պատմության մեջ: Նա միակն է եղել, ով գուշակել է յոթ թվերից բաղակացած համադրությունը ու դարձել «Եվրոջեքփոթի» հաղթողը:
«Եվրոջեքփոթի» առաջին խաղարկությունն անցկացվել է 2012-ի մարտին:





























