ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմը երկու գործադիր ակտ է նախապատրաստել, որոնք ուղղված են զենքի ձեռքբերման թույլտվությունների դաշնային ստուգումների ընդլայնմանը: Ինչպես գրում է The Daily News-ը, այդ նախաձեռնության նպատակն է սահմանափակել հոգեպես անառողջ մարդկանց կողմից այն ձեռք բերելու հնարավորությունը:

Սպիտակ տան կողմից առաջարկված երկու նոր կանոնները կպարզաբանեն, թե ովքեր են ներառվելու Քրեական ստուգումների ազգային համակարգում եւ որոնց թույլ չի տրվելու զենք գնել, փոխանցում է Russia Today-ը:

Օրենքն արգելում է հոգեկան հիվանդ ճանաչված կամ հոգեբուժարաններում հաճախ եղած մարդկանց զենք ձեռք բերել: