Հռոմի Ֆրանցիսկոս պապը առաջին անգամ պաշտոնական այցով Սուրբ Հող կմեկնի մայիսի 24-26-ը, հաղորդում է Ֆրանս Պրեսս գործակալությունը՝ վկայակոչելով Պապին:«Ցանկանում եմ նշել, որ մայիսի 24-26, Աստծո օգնությամբ, ուխտագնացության կմեկնեմ Սուրբ Հող»,-ասել է Ֆրանցիսկոսը:
Այցելության ընթացքում նա կլինի Երուսաղեմում, Բեթղեհեմում ու Ամմանում:Փորձագետները չեն բացառում, որ 2014-ին նա կայցելի Շրի Լանկա ու Հարվային Կորեա: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























