Ֆրանցիսկոս պապը զանգահարել է Իսպանիայում կանացի մենաստաններից մեկի միանձնուհիներին, որպեսզի շնորհավորի նրանց Նոր տարվա կապակցությամբ: Սակայն զանգին ոչ ոք չի պատասխանել եւ նա ինքնապատասխանիչի վրա հաղորդագրություն է թողել, հաղորդում է El Mundo-ն:

Պապի թողած հաղորդագրությունը հասանելի է դարձել իսպանական պարբերականին: Սկզբում պապը զարմացել է, թե ինչով կարող են զբաղված լինել միանձնուհիները, որ չեն պատասխանում հեռախոսազանգին, հաղորդում է Russia Today-ը:

Դրանից հետո Պապը շնորհավորել է նրանց Նոր տարվա կապակցությամբ ու օրհնել՝ նշելով, որ, հնարավոր է, փորձի ավելի ուշ զանգահարի:

Պարզվել է, որ Պապի զանգահարելու ժամանակ միանձնուհիները աղոթելիս են եղել: Նրանք փորձել են զանգահարել Ֆրանցիսկոսին, որպեսզի ներողություն խնդրեն, սական Պապն առաջ է անցել նրանցից: