«Սինգապուրյան ավիաուղիների» Airbus А-380 ուղեւորատար օդանավը, որ կատարում էր Լոնդոն-Սինգապուր չվերթը, տեխնիկական անսարքությունների պատճառով այս գիշեր հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի Հեյդար Ալիեւի անվան օդանավակայանում:
Օդանավում 467 ուղեւոր եւ անձնակազմի 27 անդամ է եղել: Նրանցից ոչ ոք չի տուժել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Բոլոր ուղեւորներին անվտանգ տեղ են տարհանել: Սպասվում է, որ ավիաընկերությունը երկրորդ օդանավը կուղարկի՝ ուղեւորներին վերջնակետ հասցնելու համար:
Վայրէջքի պատճառը օդանավի սրահի ապահերմետիկացումն է եղել: Մասնագետները փորձում են վերացնել անսարքությունները:





























