Հորմուզի նեղուցով նավարկությունը լիարժեք կվերականգնվի միայն Իրանի առջև ծառացած բոլոր խնդիրները լուծելուց հետո։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդական Մոհամմադ Մոխբերը։
«Հորմուզի նեղուցը բաց չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ երկրի խնդիրները լուծված չեն», — նշել է Մոխբերը, ում խոսքերը մեջբերել է IRNA գործակալությունը։
Նա հավելել է, որ Թեհրանը «փոխում է իր ռազմավարությունը՝ հակառակորդի ռազմավարության փոփոխությանը համահունչ»։ Ինչպես ընդգծել է Մոխբերը, Իրանի քայլերը կարող են տարբեր լինել, սակայն Իսլամական Հանրապետության ղեկավարությունը «անմնացորդ անում է այն, ինչը բխում է պետության լավագույն շահերից»։





























