Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 6-11-ը պաշտոնական այցելություններ կկատարի Պերու, Պանամա եւ Կուբա:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, թե նախատեսված են նախարար Նալբանդյանի հանդիպումները վերոհիշյալ երկրների օրենսդիր եւ գործադիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։