Ռուսաստանցի ոստիկանները ձերբակալել են Մուրմանսկի բնակչին, ով մեղադրվում է կնոջ եւ անչափահաս որդու սպանության մեջ:

Հաղորդվում է, որ 37-ամյա կնոջ եւ 17-ամյա դեռահասի դիակները գտել են տանը, բռնության հետքերով:

Օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում պարզվել է կասկածյալի ինքնությունը, սպանվածի 1976թ. ծնված ամուսինը, ով աշխատում է Տերիբերկա գյուղում:

Տղամարդուն ձերբակալել եւ տեղափոխել են Մուրմանսկ, ընթանում է քննություն: