«Ադրբեջանը մեր ռազմավարական դաշնակիցն է, ինչպես եւ Թուրքիան, եւ այդ երկրի հետ հարաբերություններ են ձեւավորվել, առանց որոնց մենք չենք կարող գոյատեւել»,- այդ մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան Turkish policy հանդեսին տված հարցազրույցում:
Նրա խոսքով, երկրներին միավորում են ոչ միայն էներգետիկ նախագծերը, այլեւ նախագծերն այլ ոլորտում: «Եւ ընդհանուր առմամբ, մեր ապագան կախված է տարածաշրջանի երեք երկրների հետ համագործակցությունից»,- ասել է Ալասանիան:
Նա շեշտել է, որ Վրաստանը մտադիր է ընդլայնել հարաբերությունները տարածաշրջանի երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի հետ՝ տնտեսության, ռազմական արդյունաբորության եւ արտաքին քաղաքական ոլորտներում, ավելի արդյունավետ համակարգել ռազմական քաղաքականությունն այդ երկրների հետ:





























