Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Շվեյցարիայում դահուկ քշելիս ընկել է: Բժիշկները ուժգին սալջարդեր եւ նստատեղի ոսկորի կոտրվածք են ախտորոշել:

Գերմանական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆֆեն Զայբերտի խոսքով, Մերկելը ստացած վնասվածքների պատճառով ստիպված է չեղյալ հայտարարել է առաջիկա երեք շաբաթվա միջոցառումներն ու հանդիպումները:

Զայբերտը նշել է, որ կանցլերի առողջության սպառնացող լուրջ վտանգ չկա, սակայն որոշ ժամանակով ստիպված է հրաժարվել թռիչքներից եւ անկողնային ռեժիմ է պահպանելու, հաղորդում է NTV-ն:

Նշենք, որ 2013թ. դեկտեմբերին Մերկելը երրորդ անգամ անընդմեջ դարձել է Գերմանիայի կանցլեր: