Հայտնի է, որ խռմփոցի պատճառով թթվածինը չի հասնում ուղեղին, եւ աճում է ինֆարկտների ու ինսուլտների զարգացման վտանգը: Դրա դեմ պայքարելու համար ավստրալացի գիտնականները խռմփոցի անջատիչ են ստեղծել: Սարքավորումը բավական պարզ է, իրան, էլեկտրոդ եւ ցուցիչ:
Վերջինը պատվաստում են շնչափողի մեջ, իսկ էլեկտրոդը դնում են լեզվի տակ: Հոսանքը ապահովում է մարտկոցը: Ցուցիչը պատասխանատու է շնչառության հաճախականության համար, որը սովորաբար խախտվում է քնի ժամանակ, իսկ ներս քաշված լեզուն փակում է օդի մուտքը: Հենց այդ պահին ուղեղի սնուցումը թթվածնով դադարում է:
Ըստ բժիշկների, շնչառության հաճախականության վերահսկումը շատ կարեւոր է: Երբ այն խափանվում է, սարքը արձագանքում է էլեկտրական լիցքով, որն անջատում է խռմփոցը եւ թույլ է տալիս նորմալ շնչել:





























