Ռուսաստանում ռասիստական եւ նեոնացիստական բնույթի հարձակումների հետեւանքով 2013թ. զոհվել է 20 մարդ, առնվազն 173-ը վիրավորվել են: Նման տվյալներ է ներկայացրել «Սովա» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը:
Հարձակվողների հիմնական թիրախը եղել են Կենտրոնական Ասիայից ժամանածները (13 սպանված, 39 վիրավոր), Հյուսիսային Կովկասից ժամանածները (3 սպանված, 26 վիրավոր), սեւամորթները (5 վիրավոր), չինացիները (6 վիրավոր):
Նշվում է, որ ռասայական ատելության հարձակումների համար ամենավտանգավորը Մոսկվան եւ Սանկտ-Պետերբուրգն են: Հարձակումներ են արձանագրվել Լիպեցկում, Չելյաբինսկում, Մոսկվայի եւ Սվերդլովսկի երկրամասերում:
2013թ. արձանագրվել են նաեւ վանդալիզմի 79 ակտ 37 տարածաշրջաններում: Տարվա սկզբից դատարանները 30 մեղադրական վճիռ են կայացրել, դատապարտվել է 54 մարդ, որոնցից 4-ն ազատվել է պատժի կրումից:





























