Գեղարքունիքի մարզի միջպետական Մ-10 ավտոճանապարհի Գավառ-Մարտունի հատվածում` Երանոս գյուղի մոտակայքում, դեկտեմբերի 7-ին, գիշերը ժամը 00:40-ի սահմաններում, տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Մերսեդես E320» մակնիշի 50 CC 444 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ծառին, ինչի հետեւանքով վարորդ` 25-ամյա Ս. Կ.-ն տեղում մահացել է, իսկ ուղեւոր` 20-ամյա Հ. Մ.-ն տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել Ս. Կ.-ի դին: