Հայաստանի ԱԻՆ-ում տեղեկություն ստացվել, որ Լոռիի մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 3 թաղամասում, դեկտեմբերի 6-ին, ժամը 18:30-ի սահմաններում ոչ բնակելի տնակ է այրվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չգործող խանութ-սրահում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.49-ին, մարվել` 19.10-ին:

Այրվել է չգործող խանութ-սրահի հատակի եւ առաստաղի երեսպատումը՝ 6 քմ: