Հայաստանի ԱԻՆ-ում հունվարի 5-ին, ժամը 17.54-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի 16-րդ թաղամասի 2-րդ շղթայում այրվում է պահակակետ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մելքումովի փողոցի թիվ 10/1 հասցեում գտնվող Ա.Ս.-ին պատկանող ավտոտեխսպասարկման կետում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.09-ին, մարվել՝ 18.26-ին:

Ամբողջությամբ այրվել է հանգստի սենյակը` գույքով՝ 12քմ մակերեսով: