Մոսկվայի արեւելքում ծաղիկների կրպակում, այսօր՝ հունվարի 7-ին, երիտասարդ տղամարդու դիակ են հայտնաբերել՝ դանակից ստացված վնասվածքներով:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրները, դեպքի վայր ժամանած իրավապահները հայտնաբերել են 20-ամյա ղրղըզ երիտասարդի դիակը՝ դանակի երկու վնասվածքով:

Հարուցվել է քրեական գործ՝ «սպանություն» հոդվածի հատկանիշներով, հանգամանքները պարզվում են:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Մոսկվայում իր աշխատավայրում գտել էին գնդակահարված ուզբեկ ներգաղթյալի մարմինը: Այդ գործով կան երկու ձերբակալվածներ: