Հունվարի 7-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել՝ կապված «Կուսանն ու Ֆացցոն ընդդեմ Իտալիայի» գործի հետ: Ըստ այդմ, դատարանը վճռել է, որ երեխային հոր ազգանվան պարտադիր փոխանցումը սեռային խտրականություն է առաջացնում:

Ավելի վաղ 1999-ին Ալեքսանդրա Կուսանն ու Լուիջի Ֆացցոն որոշել էին իրենց դստերը տալ մոր ազգանունը, սակայն իտալական օրենքների համաձայն դա անհնար էր: Արդյունքում՝ երեխան ստացել էր հոր ազգանունը: Դա դուր չէր եկել զույգին ու նրանք դիմել էին ՄԻԵԴ:

14 տարի անց Ստրասբուրգյան դատարանը վերջապես այդ գործում նկատել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 14-րդ ու 8-րդ հոդվածների խախտում:

Հաղորդվում է, որ դատարանի որոշմամբ՝ իտալացիներին փոխհատուցում չի տրամադրվի: Ըստ որում, Ստրասբուրգյան դատարանի որոշումը կարող է բողոքարկվել երեք ամիսների ընթացքում, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»՝ վկայակոչելով ANSA-ն: