Ճապոնացի եւ ռուս գիտնականները վստահ են, որ 2014թ. Երկիրը նոր Սառցե շրջան է թեւակոխում:

Ըստ նրանց՝ արդեն  2055թ. Երկիր մոլորակում կարող է նոր Սառցե շրջան սկսվել, որը, միգուցե, մի քանի դար տեւի եւ խիստ փոփոխի աշխարհը:

Նման աղետի կարող է հանգեցնել  վերջին տարիներին արեգակնային ակտիվության նվազումը: Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի, ինչը անոմալ սառնամանիքների կհանգեցնի:  Դրան նպաստում է նաեւ այն, որ անշեղորեն սառում են օվկիանոսների վերին շերտերը: