Դուբլինի երեք հիվանդանոցների իռլանդացի սրտաբանների խումբը British Medical Journal ամսագրում հոդված է հրապարակել, որտեղ պնդում է, որ իրենք կապ են հայտնաբերել մարդու ազգանվան եւ նրա առողջական վիճակի միջեւ:
Մասնագետների խոսքով՝ նման կապն առաջին անգամ է քննարկվում աշխարհում: Սրտաբաններն, օրինակ, պարզել են, որ մարդիկ, որոնց ազգանունը Բրեյդի է, առավել հաճախ են տառապում բրակարդիա հիվանդությամբ: Մարդիկ, որոնց ազգանունը Ֆեթ է, բավական հաճախ տառապում են գիրությամբ, իսկ Լոուվ ազգանունն ունեցողները հաճախ են դեպրեսիվ վիճակում հայտնվում:
Ընդ որում, նշվում է, որ ամսագրի համարը, որում հրապարակվել է նման տեղեկատվությունը, կրում է հումորային բնույթ, այնպես որ, ամենայն հավանականությամբ, դա կատակ է:





























