Մեկ ամիս առանց ալկոհոլի անցկացնելը կարող է բարելավել մարդու օրգանիզմի վիճակը: Նման եզրակացության են եկել Լոնդոնի արքայական ազատ հոսպիտալի մասնագետները:
Անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ, օրինակ, 5 շաբաթ ընդհանրապես ալկոհոլ չօգտագործելու դեպքում մարդիկ մոտ 1,5 կգ-ով նիհարում են, 5 տոկոսով նվազում է խոլեստերինի աստիճանը, 15 տոկոսով՝ լյարդում առկա յուղերը եւ 25 տոկոսով շաքարի մակարդակը: Միաժամանակ փորձին մասնակցողների սննդակարգը մնացել է նույնը, ինչ մինչ այդ:





























