Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը դիմել է ուղղափառ հավատացյալներին՝ խնդրելով որդեգրել մանկատան սան փոքրիկ Միլային, որն իր նամակում պատրիարքին ասել էր, որ ուզում է ծնողներ ունենալ:
Նման հայտարարություն Կիրիլն արել է Կրեմլի պալատում Սուրբծննդյան եղեւնու մոտ:
«Ես կցանկանայի կոչ անել առաջին հերթին մեր ուղղափառ մարդկանց, որդեգրել որբերի՝ չվախենալով դրանից: Նա, ով որդեգրում է, բարություն է ստանում»,-ասել է նա, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:





























