ԱՊՀ երկրները մոր ժամանակներս մտադիր են սկսել էներգակիրների, մասնավորապես գազի եւ նավթի, արտահանման մաքսատուրքերը նվազեցնելու կամ ընդհանրապես հանելու մասին արձանագրության նախապատրաստական աշխատանքները: Այս մասին հայտնում է Ուկրաինայի՝ ՌԴ-ի, ԱՊՀ երկրների, ԵվրԱզԷս-ի եւ այլ տարածաշրջանային միավորումների գծով պետական լիազոր ներկայացուցիչ Վալերի Մունտիյանը:

Նրա խոսքով՝ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2013-ի նոյեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի նիստի ժամանակ: Խոսքը նավթի, գազի, բենզինի, դիզվառելիքի եւ ավիակերոսինի մասին է: Ուկրաինացի պաշտոնյան նաեւ հայտնել է, որ մոտ օրերս կհամաձայնեցվի աշխատանքային խմբի աշխատանքի գրաֆիկը, հաղորդում է «ՈՒՆԻԱՆ»-ը:

Նշենք, որ ԱՊՀ շրջանակներում Ազատ առեւտրի գոտու մասին պայմանագիրը նախատեսում է արտահանման մաքսատուրքերի աստիճանական նվազում, ապա՝ ընդհանրապես վերացում: