Ծառերի բարձրությունն ուղղակիորեն կապված է շրջակա միջավայրի ջերմաստիճանի հետ: Այս մասին են վկայում վերջին հետազոտությունները, որոնք հրապարակվել են New Phytologist ամսագրում:

Հետազոտության մեջ ուսումնասիրվել է ծառերի աճի ֆիզիոլոգիական մոդելը, որի գլխավոր գործոնը ջերմաստիճանն է: Արդյունքում ֆունկցիոնալ կախվածություն է ստացվել ծառերի աճի արագության եւ օդի ջերմաստիճանի միջեւ:

Պարզվել է, որ ամենաբարձր 9 ծառերը աճում են նույն կլիմայական պայմաններում այն շրջաններում, որտեղ տարվա տարբեր ամիսների ջերմաստիճանների միջեւ տարբերությունը նվազագույնն է: Այդ տարածաշրջանները զբաղեցնում են երկրի մակերեսի ընդամենը 2,1 տոկոսը, որոնց թվին են պատկանում Ավստրալիայի եւ Աֆրիկայի ափերը, Հարավային եւ Հյուսիսային Ամերիկաների հարավ-արեւմտյան մասը, ինչպես նաեւ Արեւելյան Ասիայի եւ Եվրոպայի ոչ մեծ տարածքներ, հաղորդում է Gismeteo-ն: