Խավարասերների հայրենիքը Հյուսիսային Ամերիկան է, այլ ոչ թե Եվրոպան կամ Աֆրիկան, ինչպես նախկինում էին կարծում: Այդ հիպոթեզն ապացուցել հետազոտողներին հաջողվել է սաթի միջոցով:

Սլովակիայի գիտությունների ակադեմիայի ներկայացուցչի խոսքով՝ գիտնականները Քոլորադոյի հյուսիս-արեւմուտքում հայտնաբերել են տարբեր տեսակների պատկանող չորս խավարասերների քարացած մնացորդներ: Գտածոյի տարիքը կազմում է մոտ 49 մլն տարի: Դրա շնորհիվ պարզ է դարձել, որ խավարասերները Երկրի վրա հայտնվել են հինգ մլն տարի ավելի շուտ, քան կարծում էին նախկինում: Նրանց հայրենիքն է Հյուսիսային Ամերիկան, գրում է Argumenti.ru-ն:

Գտնված չորս խավարասերներից երեքին մանրամասնորեն դեռեւս չեն նկարագրել, քանի որ դրանք լավ չեն պահպանվել: Միակ լավ պահպանված նմուշը կրում է Ectobius kohlsi անվանումը: Այն ամենափոքր տեսակն է: