Հետազոտական Forrester Research ընկերությունը ուսումնասիրել է ԱՄՆ տարածքում տարբեր բրենդերի ազդեցիկության մակարդակը ու պարզել, որ Microsoft բրենդն ավելի ուժեղ է Apple եւ Samsung բրենդերից:
Ընկերության փորձագետները հարցում են անցկացրել մոտ 4 հազար ամերիկացիների շրջանում, որոնց առաջարկել են գնահատել էլեկտրոնիկայի հայտնի բրենդերը՝ մի քանի պարամետրերով:
Հայտնի է, որ Microsoft-ը առաջատար է դարձել «վստահություն» կատեգորիայում: Այս մասին հաղորդում է AlterNews-ը՝ վկայակոչելով iBusiness-ը:




























