Գիտնականները Բելգիայի տարածքում հայտնաբերել են կաթնասունի մնացորդներ, որը բնակվել է մոտ 55 մլն տարի առաջ ու ենթադրաբար հանդիսանում է ներկայումս երկրի վրա բնակվող բոլոր գիշատիչների նախնին, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Հնագետները հայտնաբերել են կմախքի մոտ  250 մասեր: Գիտնականները ենթադրում են, որ կենդանին նման է եղել սկյուռի ու հովազի «հիբրիդի», կարողացել է մագլցել ծառերը: Այն որսացել է միջատների ու փոքր կենդանիների: Հասուն առանձնյակների քաշը կազմել է մինչեւ մեկ կլիոգրամ: