Գերմանիայի խոշորագույն երկու եկեղեցիներ՝ Կաթոլիկականը եւ Ավետարանչականը, հատուկ բուկլետ են հրատարակել՝ Սոչիի Օլիմպիական եւ Պարալիմպիկ խաղերում գերմանացի մարզիկներին հոգեպես աջակցելու համար։
Գերմանիայի օլիմպիական թիմերի բոլոր անդամները Աստվածաշնչից քաղված տեքստերով, աղոթքներով եւ մտավարժանքներով գրքույկներ կստանան։
Ներածական մասում եկեղեցու առաջնորդները հիշեցնում են, որ օլիմպիական շարժման գաղափարներն անքակտելիորեն կապված են մարդկային արժանապատվության հանդեպ հարգանքի հետ եւ կրոնի, սեռի կամ այլ պատճառով մարդկանց միջեւ խտրականության հետ անհամատեղելի են, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով KAI գործակալությունը։
Ըստ հոգեւորականների՝ աղոթքը եւ մտավարժանքը մարզիկներին կօգնեն ներքին հավասարակշռության հասնել, որը բարձր արդյունքների համար անհրաժեշտ նախապայման է։





























