Ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում 2013թ.-ին գնաճը կազմել է 5.8 տոկոս՝ դրանով իսկ 0.3 տոկոսային կետով գերազանցելով պետական բյուջեով նախատեսված առավելագույն սահմանը: Սակայն խնդիրն սա չէ:

Գնաճի սահմանված մակարդակը(5.5 տոկոս) չի համապատասխանում եվրոպական չափանիշներին, որոնց մենք ձգտում ենք: Գները գրեթե նույնն են, թանկկացումը նկատելի է:

Այնպես որ դժվար թե մեր հասարակության ոչ ապահով շերտին հուզի այն փաստը, թե գնաճի մակարդակն իրականում համապատասխանում է սահմանվածին, թե ոչ: Առավել եւս, որ անցյալ տարի միջին աշխատավարձի աճի տեմպը հետ էր սպառողական գների ինդեքսից: Այսինքն միայն աշխատավարձով ապրելն ավելի դժվար է դարձել…

Հաշվի առնենք, որ կա նեւ սոցիալական գնաճ: Խոսքն առաջին անհրաժեշտության այն ապրանքների ու ծառայությունների մասին է, որոնց վրա հիմնականում ծախսում են կարիքավորները: Սնունդից բացի, դրա մեջ են մտնում կոմունալ ծառայությունները, տրանսպորտն, առողջապահությունը եւ այլն:

2009-2013թթ. ընթացում գնաճը կազմել է 26.9 տոկոս, մթերքների դեպքում՝ 32.6 տոկոս: Երեւանում հացի, տավարի մսի գինը բարձրացել էր 1.6 անգամ, առողջապահության ծառայությունները՝ 1.5 անգամ:

Ներկրվող ապրանքների վրա հաճախ ազդում են համաշխարհային շուկայում տեղի ունեցող փոփոխությունները: ՄԱԿ Արտդրական ու գյուղատնտեսական համաշխարհային կազմակերպության(ՖԱՕ) տվյալներով՝ անցյալ տարվա ընթացում էժանացել են շաքարավազն ու հացահատիկը, ինչպես նաեւ բուսական յուղը: Իսկ մեզ մոտ դրանց գինը բարձրացել է:

Այսպես, անցյալ տարի նոյեմբերին հացի միջին սպառողական գինը մայրաքաղաքում տարվա կտրվածքով 9.9 տոկոսով բարձրացել էր, արեւածաղկի ձեթը՝ 6.5 տոկոսով, շաքարավազը՝ 5.6 տոկոսով: ՖԱՕ տվյալների համաձայն՝ 2012թ.-ի համեմատ 2013թ.-ին շաքարավազի գինն իջել է 18 տոկոսով:

Ստորեւ բերված գրաֆիկներում ներկայացված է սպառողական գների շղթայական ու հիմնային ինդեքսների դինամիկան, ինչպես նաեւ սննդամթերքի միջին գիները 2009-2013թթ. ընթացքում: Դիագրամից պարզ է դառնում, որ մթերքների գներն բավական արագ են աճում: