Ֆրանսիան դարձել է եվրոպական 18 երկրներից մեկը, որտեղ թույլատրվում է բժշկական նպատակներով մարիխուանա օգտագործելը: Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը թույլատրել է դեղատներում հիշողության կորստի բուժման Sativex դեղամիջոցի վաճառքը, որի բաղադրության մեջ կանեփ է մտնում:

2013թ. ամռանը երկրի առողջապահության նախարար Մարիսոլ Տուրենը հրամանագիր էր ստորագրել՝ կանեփի հիմքով  դեղորայքի շրջանառությունը թույլատրելու վերաբերյալ:

Sativex-ը Ֆրանսիայի դեղատներում կհայտնվի 2015թ.: Այդ դեղամիջոցը նախատեսված է հիշողության մասնակի կորուստը բուժելու համար:

Դեղամիջոցի շրջանառությունը խստորեն վերահսկվելու է. դեղատներում հիվանդը կարող է ստանալ միայն ամսվա չափաբաժինը, իսկ դեղատոմսը պետք է երկարացվի յուրաքանչյուր վեց ամիսը մեկ, հայտնում է RT-ն՝ վկայակոչելով Le Monde-ն: