Իտալիայի կառավարությունն ընտանեկան օրենսգրքում փոփոխություն է ընդունել: Այսուհետ այդ երկրում երեխան կարող է կրել կամ երկու ծնողների ազգանունը կամ էլ միայն մոր ազգանունը՝ կողմերի համաձայնության դեպքում: Փոփոխությունը վերաբերում է ինչպես օրինական ամուսնության, այնպես էլ քաղաքացիական միությունից ծնված կամ որդեգրված երեխաներին: 

Հայրիշխանական Իտալիայում այդ որոշումն արդեն անվանել են «դարակազմիկ»:

Բացառապես միայն մոր ազգանունը կրելը ոմանք դարձյալ խտրական են անվանել: Վատիկանի ներկայացուցիչները կարծում են, որ նման օրենք ընդունելու դեպքում, այն պետք է նախատեսի երկու ծնողի ազգանունը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, որ NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ հունվարի 7-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ երեխային հոր ազգանվան պարտադիր փոխանցումը սեռերի միջեւ խտրականության դրսեւորում է:

Եվրադատարան. Երեխային հոր ազգանվան պարտադիր փոխանցումը սեռային խտրականություն է առաջացնում