Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները ծրագրում են խստացնել պատիժը ընկերությունների ու ֆիզիկական համար աղբի անօրինական թափման համար: Շարժա էմիրությունում որոշում է ընդուվել մի քանի անգամ ավելացնել տուգանքը նրանց համար, ովքեր խախտում են թափոնների իրացման կանոնները:
Հաղորդում են, որ էմիրությունում տոննաներով աղբը փչացնում է ոչ միայն ամենագեղեցիկ էմիրությունների մեկի տեսքը, այլ նաեւ սպառնում է բնակչության առողջությանը:
Տեղական National թերթի կարծիքով խնդիրը միայն իշխանությունների պակաս ակտիվության մեջ է, որքան բնակիչների անբարեկրթության մեջ: Մարդիկ դեն են նետում աղբը ավտոմեքենաներից ու տների պատուհաններից ճանապարհների վրա, թողնում են միջանցքներում ու աստիճանների վրա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Բնապահպանները կոչ են արել բնակչությանը անմիջապես հաղորդել աղբի անօրինական թափումների մասին:
Նշվում է, որ հարեւան Աջաման էմիրությունում վերջրես հասարակական վայրերում տուգանքը աղբ նետելու համար կազմում է մոտ 3 հազար դոլար:





























