Հասարակական կարծիքի միջազգային հարցման համաձայն՝ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը ճանաչվել է աշխարհում ներկայում ապրող ամենահարգված մարդ: Երկրորդ եւ երրորդ տեղերում են նախագահներ Բարաք Օբաման եւ Վլադիմիր Պուտինը:
Times թերթի համար You.Gov ընկերության անցկացրած հարցմանը մասնակցել է մոտ 14 հազար մարդ աշխարհի 13 երկրներից:
Հարցման համաձայն՝ ամերիկացիներն ամենից շատ հիանում են Հռոմի պապ Ֆրանցիսկով, նրան երկու անգամ ավել ձայն են տվել, քան Օբամային:
Վերջնական վարկանիշային աղյուսակում Ֆրանցիսկը չորրորդ տեղում է:
Չինաստանում Բիլ Գեյթսի օգտին երկու անգամ ավել ձայն են տվել, քան ՉԺՀ ղեկավար Սի Ցզինպինի օգտին:
Ընկերության տվյալներով՝ եթե հարցումն անցկացվեր մեկ ամիս առաջ, ամենահարգված մարդ կճանաչվեր Նելսոն Մանդելան, հաղորդում է BBC-ին:





























