Աշխարհում ամենաանվտանգ ավիաընկերությունների՝ AirlineRaitings պորտալի վարկանիշային աղյուսակը գլխավորել է ավստրալիական Qantas ավիաընկերությունը:
Վարկանիշը կազմվել է 2013թ.-ի արդյունքների համաձայն: Մասնակցել է 448 ընկերություն:
Հաղորդում են, որ Qantas ավիաընկերությունը, որը ստացել է «թռչող կենգուրու» անունը՝ շնորհիվ յուրատեսակ տարբերանշանի, 1951թ,-ից ի վեր որեւէ ավիավթարի չի ենթարկվել, որի հետեւանքով թեկուզ մեկ մարդ տուժի:
Լավագույն տասնյակում են Air New Zealand-ը, All Nippon Airways-ը, Cathay Pacific Airways-ը, Emirates-ը, Etihad Airways-ը, Eva Air-ը, Royal Jordanian-ը, Singapore Airlines-ն ու Virgin Atlantic-ը:
Անվանել են նաեւ 2013թ.-ի ամենակործանիչ ավիավթարը: Խոսքը Կազանի ավիավթարի մասին է: Հիշեցնենք, որ «Թաթարստան» ավիաընկերության Boeing-737 ինքնաթիռը անձնակազմի 6 անդամների ու 44 ուղեւորների հեըժտ վթարի էր ենթարկվել: Օդաչուները ճիշտ վայրէջք չէին կատարել, եւ 450 կմ/ժ արագությամբ ընթացքող ինքնաթիռը գրեթե ուղղահայաց դիրքով բախվել էր գետնին: Ոչ ոք ողջ չէր մնացել:





























