Ամերիկյան Price of Travel վերլուծական պորտալը ներկայացրել է Եվրոպային հանգստի համար 51 ամենահարմար քաղաքների վարկանիշային աղյուսակը՝ Europe Backpacker Index 2014:

Աղյուսակը կազմել են ըստ գումարի չափի, որը պահանջվում է քաղաքում մեկ օր անցկացնելու համար: Ամենաէժանը Բուխարեստն էր(24.69 դոլար), ամենաթանկը՝ Ցյուրիխը(123.6 դոլար):

Գումարը կազմվում է լավ հեղինակություն ունեցող միջին դասի հյուրանոցի համարի մեկ օրվա արժեքից, հասարակական տրանսպորտից երկու անգամ օգտվելու, մեկ տեսարժան վայրի այցելության, երեք ոչ թանկ ուտեստների արժեքից(+20 տոկոս նվազագույն արժեքին երկար մնալու դեպքում), երեք բաժակ գարեջրի կամ գինու արժեքից, հաղորդում է Forbes-ը:

Երկրորդ հորիզոնականում  է Կիեւը՝ 25.61 դոլար գումարով: Այնուհետեւ հաջորդում են՝

3. Սոֆիա(Բուլղարիա)՝ 26.32 դոլար,

4. Բելգրադ(Սերբիա)՝ 28.27 դոլար,

5. Կրակով (Լեհաստան)՝ 28.87 դոլար,

6. Սարաեւո(Բոսնիա եւ Հերցոգովինա)՝ 29.26 դոլար,

7. Բուդապեշտ (Հունգարիա)՝ 33.12 դոլար,

8. Ռիգա (Լատվիա)՝ 33.21 դոլար

9. Ստամբուլ(Թուրքիա)՝ 35.89 դոլար,

10. Վարշավա(Լեհաստան)՝ 37.29 դոլար: