50 տարի անց Ֆինլյանդիայում ձմեռ չի լինի. Եղանակը տաք կլինի, ձյուն չի լինի, առավելապես անձրեւ կգա: Այդ մասին հայտարարել է Ֆինլյանդիայի հիդրոմետ կենտրոնի ղեկավար Միկո Ալեստալոն:

Իսկապես, այս տարվա սկզբից ձմեռը զարմանալի տարօրինակ է: «Սակայն 50 տարի անց այսպիսի եղանակ ոչ մի կերպ տեսնել չեն կարողանա: Մենք չեն կարող դահուկով կամ չմուշկով սահել»,- նախազգուշացրել է Ալեստալոն: Ընդ որում Հիդրոմետկենտրոնի ղեկավարն ընդգծել է, որ ոչ ոք չի խոսում  ձմռան ընթացքում կարճատեւ ցրտերի առհասարակ վերացման մասին: Դրանք առաջվա պես ժամանակ առ ժամանակ հնարավոր են Եվրոպայում Ամերիկայում ու Ռուսաստանում, հաղորդում է Informing.ru-ն:

Նշենք, որ ձմռան նման անբնական սկիզբն իր վրա է հրավիրել Օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպության ուշադրությունը: Ընդ որում, ի տարբերություն ֆինլանդացի գործընկերների, ՕՀԿ փորձագետներն այս անգամ երկարաժամկետ կանխատեսումներ չեն կատարել: