Քեմբրիջյան հերցոգն ու հերցոգուհին նոր դայակ են որոնում, ով կօգնի նորածին Ջորջի խնամքի հարցում Ավստրալիա եւ Նոր Զելանդիա ուղեւորության ընթացքում, լույս կիրակի գիշերը հաղորդել է Daily Mail թերթը:

Պարբերականի տվյալներով՝ այս տարվա ապրիլին ծրագրված Ավստրալիա եւ Նոր Զելանդիա ճանապարհորդության ընթացքում Ուիլյամն ու Քեյթը լարված գրաֆիկ կունենա, ուստի նրանց երեխայի խնամքի հարցում շուրջօրյա օգնություն է հարկավոր, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Այժմ, աղբյուրի տվյալների համաձայն, երեխայի խնամքի հարցում օգնում է արքայազն Ուիլյամի 71-ամյա նախկին դայակ Ջեսի Վեբը: Կինն արդեն թոշակի էր անցել, երբ Ուիլյամը խնդրել էր օգնել նորածնի խնամքի հարցում, սակայն այնուամենայնիվ համաձայնել է երեք ամսվա ընթացքում խնամել փոքրիկին: Այդ ժամկետն արդեն լրացել է: