Հռոմի պապ Ֆրանցիսկը հայտարարել է 19 քահանաների անունները, ովքեր փետրվարին կարդինալներ կօծվեն: Ինչպես հաղորդում են թղթակիցները, նրանց թվում հոգեւոր սպասավորներ են հիմնականում Ասիայի, Աֆրիկայի, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի աղքատ երկրներից, այդ թվում նաեւ Հայիթիից եւ Բուրկինա-Ֆասոյից, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նոր կարդինալներից 16-ի հասակը 80 տարեկանը չի գերազանցում, ինչը թույլ կտա նրանց հետագայում հավակնել Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդի պաշտոնին: Նոր կարդինալների օծման արարողությունը կանցկացվի Վատիկանում փետրվարի 22-ին: