Սուրճը ամենավիճելի ըմպելիքներից է, որի օգտակարության վերաբերյալ բազմաթիվ բանավեճեր են ընթանում: Վերջերս հետազոտություն է իրականացվել՝ պարզելու, թե հենց ինչպես է կոֆեինն ազդում մարդու ուղեղի վրա:
Այն զգալիորեն բարելավում է հիշողությունը, նվազեցնում է մոռացումը եւ բարելավում երկարատեւ հիշողության կոնսոլիդացիան օրվա ընթացքում այն բանից հետո, երբ մարդը խմում է մեկ կամ մի քանի բաժակ սուրճ: Այս մասին նշվում է Nature Neuroscience ամսագրում, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշվում է, որ մեկ բաժակ սուրճը քսանչորս ժամով բարելավում է մարդու հիշողությունը:
Իրականացրած փորձերը ցույց են տվել, որ կոֆեին պարունակող հաբեր ընդունողները 30 տոկոսով լավ են կարողացել հիշել իրենց առաջարկված նկարները ու գտնել մի շարք նկարների տարբերությունները:
Գիտնականները մտադիր են նաեւ հետագայում շարունակել հետազոտությունները:





























