Քալիֆորնիական համալսարանի գիտնականները կազմել են այն քաղաքների ցուցակը, որոնք բոլորից շատ են հավակնում առաջիկա հարյուր տարում անհետանալ աշխարհի երեսից՝ կապված բնական կամ սոցիալական խնդիրների ու փոփոխությունների հետ:
Այդ քաղաքների ցանկը ներայացնում է Naked Science պորտալը: Այդ ցանկում են ամերիկյան Սան Ֆրանցիսկոն, Դեթրոյտը, իտալական Վենետիկը, Նեապոլը, մեքսիկական Մեխիկոն, Մալիական Տիմբուկտուն ու ռուսական Իվանովոն:
Առաջին հորիզոնականում է ամերիկյան Սան Ֆրանցիսկո խոշոր քաղաքը: Հետազոտողները արծում են, որ մինչեւ 2086թ քաղաքը կավերվի յոթ կամ ավելի մագնիտուդով երկրաշարժը: Արդեն հիմա Սան Ֆրանցիսկոյի բնակիչները վտանգավոր շրջաններից տեղափոխվում են երկրի խորքը:





























