Ամերիկացի գիտնականները 400 կանանց եւ 500 տղամարդկանց շրջանում հետազոտություն են անցկացրել, որոնք մոնոգամ ինտիմ հարաբերություններ են պահպանում 3 ամսից մինչեւ 40 տարի՝ պարզելու համար ամուսնական դավաճանության պատճառները:

Պարզվել է, որ կողմնակի սիրավեպերի առավել տարածված պատճառը ձանձրույթն է սեքսի հարցում: Ինտիմ հարաբերությունները դառնում են միապաղաղ եւ մոտ 2 տարի անց հոգնեցնում են զուգընկերներին:

Բացի այդ, կանայք, մասնավորապես, դավաճանում են իրենց ամուսիններին, երբ նրանց հարաբերություններում բացակայում է փոխըմբռնումը, երբ ամուսինը կենցաղում չի արձագանքում իր պահանջներին:

Հաճախ կանայք փորձում են ինքնահաստատվել սիրեցյալի հաշվին եւ նյութական կախվածություն չունենալ օրինական ամուսնուց:

Իր հերթին, տղամարդկանց համար ամուսնական դավաճանությունը պարզապես արկած է, յուրատեսակ դոպինգ կյանքի ռեսուրսներն ակտիվացնելու համար: Ամուսնացած տղամարդը միեւնույն է սեքսում բազմազանության է ձգտում: Բացի այդ, ամուսնական դավաճանության հավանականությունն աճում է պոտենցիայի հետ կապված խնդիրների դեպքում՝: Ուժեղ սեռի ներկայացուցիչները համարում են, որ այլ կանանց հետ անկողնում ամեն բան շատ ավելի լավ կլինի, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն: