Մասնագիտական բժշկական գրականության մեջ այժմ կդիտարկեն հատուկ դեպքը եւ աշխարհում նմանատիպ առաջին վիրահատությունը. 47-ամյա հիվանդի որովայնից հեռացրել են չարորակ ուռուցքը, որը կշռում էր 36 կգ, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Կնոջը վիրահատել են չեխական Զլիչին քաղաքի տեղի հիվանդանոցում: Վիրահատությունը տեւել է 7 ժամ:

Հաղորդում են, որ վիրահատական միջամտության ժամանակ բժիշկները ստիպված են եղել հեռացնել ոչ միայն ուռուցքը, այլ նաեւ 30 կգ մաշկ: Արդյունքում կինը 66 կգ-ով նիհարել է՝ 117-ի փոխարեն սկսել է կշռել 51 կգ:

Հատկանշական է, որ ուռուցքը հայտնվել է մոտ 4 տարի առաջ ու այս ողջ ընթացքում մշտապես աճել է: Սակայն ոչ ոք չէր մտածում դիմել բժշկի:

Այժմ հիվանդը վերականգնողական կուրս է անցնում: