Երկար հետազոտություններից հետո բժիշկները առանձնացրել են այն մարդկանց խումբը, որոնց կտրականապես հակացուցված է մանդարին ուտելը, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն՝ վկայակոչելով «Նե բոլեյ» պորտալը:
Մասնավորապես, ռիսկի խմբում են մարդիկ, որոնք տառապում են ստամոքսի խոցային եւ տասներկումատյա աղիքի հիվանդություններով: Հիմնական պատճառը, որ սննդակարգից պետք է բացառել արեւադարձային մրգերը, այն է, որ այդ մրգերը հսկայական քանակի թթուներ են պարունակում, որը վատթարացնում է առողջական վիճակը:
Մանդարին չպետք է ուտեն նաեւ նրանք, որոնք տառապում են գաստրիտով:
Բացի այդ, բժիշկները խորհուրդ են տալիս մանդարին քիչ տալ նաեւ երեխաներին, որոնց օրգանիզմը դեռեւս վերջնականապես չի ձեւավորված եւ կարող է աղեստամոքսային տրակտի հիվանդությունների զարգացման պատճառ դառնալ:





























