Տանզանիայում վերջին 35 տարում փղերի թիվը երկու երրորդով նվազել է, հայտնում են տեղի իշխանությունները:
Նախորդ տարեվերջին երկրի արգելոցներում ապրող բոլոր փղերի հաշվարկ է իրականացվել: Վիճակագրությունը ցույց է տվել, որ 1976թ.-ից փղերի թիվը նվազել է 66%-ով, ինչը չափազանց լուրջ ցուցանիշ է: Տանզանիայի բնական պաշարների եւ զբոսաշրջության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ 1976թ. երկրում կար 109 419 փիղ, 2013թ. թիվը նվազել է՝ կազմելով 13 084 փիղ, հայտնում է Gismeteo.ru-ն:
Սաֆարին, Հնդկական օվկիանոսի ափին հանգստին զուգահեռ, Աֆրիկայի արեւելյան այդ երկրի զբոսաշրջության եկամտի հիմնական մասն են կազմում: Փղերի թվի կտրուկ նվազման պատճառը որսագողություն է: Փղոսկրն առայսօր չափազանց հարգի է, կենդանիներին ապօրինաբար սպանում են միայն ժանիքների համար:
Տանզանիայում արդեն ձեռնարկվել են պատժիչ միջոցառումներ, որոնց ընթացքում շատ որսագողերի են ձերբակալել: Ապագայում նախատեսվում է դրանք կրկնել:




























