Անզավակ զույգերն իրենց ավելի երջանիկ են զգում, քան երեխա ունեցողները, սակայն մայրերը անզավակ կանանցից ավելի երջանիկ են, եզրակացրել են բրիտանացի գիտնականները, հայտնում է Daily Mail-ը:
Գիտնականները մոտ 5000 զույգերի շրջանում հարցում են անցկացրել՝ ազգային երջանկությունն ու բարեկեցությունը չափելու նպատակով, եւ եզրակացրել են, որ առավել երջանիկ են անզավակ զույգերը: Սակայն մայրերը անզավակ կանանցից ավելի երջանիկ են, փոխանցում է FedPost.ru-ն:
Հարցման ընթացքում զույգերը խոստովանել են, որ իրենց առավել հետաքրքրում են գործերն ու ֆինանսական բարեկեցությունը, քան հարաբերությունները: Նրանք հայտնել են, որ բավական հազվադեպ են սեր խոստովանում իրենց երկրորդ կեսին եւ երբեմն միմյանցից հեռանում են: Բայց, չնայած պարբերաբար առաջացող «սառնությանը», ամուսնացած զույգերն իրենց երջանիկ են համարում: Բացի այդ, իրենց հարաբերություններն օրինականացրած մարդիկ առավել առողջ են: Ամուսնացած եւ չամուսնացած անզավակ զույգերը ծնողներից առավել երջանիկ են: Այնուամենայնիվ, ամուսնացած զույգերն ավելի գոհ են կյանքից եւ այդ ցուցանիշով գերազանցում են չամուսնացածներին:





























