Մարդու օրգանիզմի բիջիջների մեծ մասը կարճ ժամանակ է ապրում, ուստի բժիշկների համար պարզ չէր, թե ինչ կերպով է ՄԻԱՎ-ին հաջողվում մարդու օրգանիզմում մնալ տասնամյակներ շարունակ՝ չնայած արդյունավետ հակավիրուսային բուժանը:

Ինչպես գիտնականներն են պարզել, ՄԻԱՎ-ը վարակում է իմունային համակարգի հիմնական ցողունային բջիջները, իսկ վարակված բջիջներն իրենց հերթին կարող են ապրել տասնամյակներ շարունակ ու նոր իմունային բջիջներ ստեղծել: Այդ գործընթացի արդյունքում վիրուսը մնում է մարդու օրգանիզմում՝ չնայած բուժմանը, հաղորդում է «Ռոսբալթը»:

Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Ընդհանուր-կլինիկական հիվանդանոցի մասնագետ Մատիաս Լիթչերֆելդը ասել է, որ հետազոտության արդյունքում պարզել են, որ վիրուսի համար ամենախոցելին ցողունային Տ-բջիջներն են: