Ամերիկացի հնագետները հայտնաբերել են չորքոտանի կենդանիների Tiktaalik roseae նախնիի մնացորդները :
Հաղորդվում է, որ ձուկն ավելի շատ նման է եղել կոկորդիլոսի ու ունեցել է երեք մետրի հասնող երկարություն:
Ավելի վաղ համարվում էր, որ առաջին ողնաշարավորները ջրից ցամաք են դուրս եկել ինչպես ներկայիս ծովացուլերը՝ հենվելով առջեւի վերջույթների վրա, իսկ հետին վերջույթները առաջացել են միայն ցամաքում լիարժեք կյանքից հետո: Սակայն գտածոն ցույց է տալիս, որ ոտքերը սկսել են առաջանալ արդեն ձկների մոտ, հաղորդում է ՖեդերալՊրեսը՝ վկայակոչելով «Արգումենտի նեդելին»:
Հաղորդվում է նաեւ, որ կենդանին ունեցել է նաեւ պրիմիտիվ թոքեր, շարժուն պարանոց ու ձեւավորված կրծքավանդակ: Խոշոր առջեւի վերջույթներում արդեն հստակորեն առանձնացել են ուսերը, արմունկները ու դաստակները, ինչը բոլորովին բնորոշ չէ ձկների լողաթաղանթներին:




























