Հնդկական Գորեգաոն քաղաքի ոստիկանությունը բողոք է ստացել երիտասարդ մի կնոջից, ով հագուստի դիզայներ է աշխատում: Նրա պնդմամբ, ինքը կավատների զոհն է դարձել ԱՄԷ կատարած այցի ժամանակ:
Քսանյոթամյա տուժողի խոսքով՝ իրեն խաբել է ինչ-որ բիզնես-լեդի՝ Անջալի Ագրավալը: Այս մասին հաղորդում է NEWSru.com-ը՝ վկայակոչելով India TV-ն:
Ագրավալն աղջկան խոստացել էր 400 հազար ռուպիի աշխատավարձ: Դուբայում իր բիզնեսը զարգացնելու համար նա նաեւ հորեղբորից մեկ միլիոն ռուպի է պարտք վերցրել:
Դուբայ ժամանելուց ամիջապես հետո կավատը խլել է նրա անձնագիրը, որից հետո ստիպել է աղջկան մարմնավաճառությամբ զբաղվել:




























